
Քեմալ Քըլըչդարօղլուն 13 տարի անց թողել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի պաշտոնը
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զիջել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի պաշտոնը: Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրին։
Քըլըչդարօղլուն նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 13 տարի։ Կիրակի գիշերը Անկարայում տեղի ունեցած ներկուսակցական քվեարկության ընթացքում նա չի կարողացել ստանալ անհրաժեշտ աջակցությունը։ Ընդդիմադիր ուժի նոր առաջնորդ է դարձել Մանիսա նահանգից խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը:
Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահին պարզելու համար քվեարկության երկու փուլ է պահանջվել։ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլում հավաքել է 534 ձայն, իսկ Օզելը՝ 811: Այսպիսով, վերջինս դարձել է այդ կուսակցության 8-րդ առաջնորդը, որի հիմնադիրը համարվում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Օզելը կրթությամբ դեղագործ է, որոշ ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ։ 2011 թվականին այդ կուսակցությունից դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2015 թվականին՝ խորհրդարանում խմբակցության ղեկավարը։
Լուսանկարը՝ Serhat Zafer/Anadolu Agency/Getty Images
Մեկնաբանել