
Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին
Թուրքիան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
«Գազայի հատվածում ծավալվող մարդասիրական ողբերգության կապակցությամբ, որը պայմանավորված է խաղաղ բնակչության վրա Իսրայելի շարունակական հարձակումներով և Իսրայելի կողմից հրադադարի կոչերից հրաժարվելով, <...> որոշվել է խորհրդակցությունների համար Անկարա հետ կանչել Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին»,- ասված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 27-ին Ստամբուլում ելույթ ունենալով հաջակցություն Պաղեստինի կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքում, հայտարարել էր, որ «Անկարան Իսրայելին ռազմական հանցագործ կհայտարարի Գազայում կոտորածի» համար։ Նա նշել էր, որ Արևմուտքը ևս կրում է այդ ողջ պատասխանատվությունը: Էրդողանը նաև հայտնել էր, որ Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ հարաբերությունները։
Լուսանկարը՝ gundemgazetesi.com-ից
Մեկնաբանել