HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը խորացել է Գազա քաղաքի ներսում

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ վերջին մի քանի ժամերի ընթացքում ցամաքային ուժերը խորացել են Գազա քաղաքում։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։

Հագարին ասել է, որ իսրայելական կողմը «խորացնում է ճնշումը Գազա քաղաքում», որտեղ, ինչպես նշվում է, գտնվում է ՀԱՄԱՍ-ի հիմնական ներուժը։

Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գիշերային ավիահարվածների ու գործողությունների ժամանակ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարներին։

ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների մասով Հագարին նշել է, որ ինժեներատեխնիկական ուժերը վերացնում են յուրաքանչյուր թունել, որոնց բախվում են իրենց ճանապարհին՝ կիրառելով տարբեր միջոցներ և սարքավորումներ։

Լուսանկարը՝ REUTERS/Amir Cohen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter