HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը հրաժարվել է Ուկրաինա այցելելու` Զելենսկու առաջարկից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա այցի հրավերը։

«Ես հարգում եմ նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին տեղին չէր լինի մեկնել Ուկրաինա։ Նրա հետ ներկայում շփվում է Բայդենի վարչակազմը, և ես չեմ ցանկանում շահերի բախում ստեղծել»,- Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և հայտարարել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ Թրամփը չի կարող մեկ օրում հասնել խաղաղության հաստատման։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվելու պարագայում 24 ժամվա ընթացքում կկարողանա կարգավորել ուկրաինական հակամարտությունը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter