
Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման
Հրադադարը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ աշխատում է միայն ռազմական ճնշումը: Այդ մասին ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Գազայում հրադադար չի լինի առանց մեր պատանդների ազատ արձակման։ Ինչ վերաբերում է մարտավարական կարճ դադարներին, մեկ ժամ այստեղ, մեկ ժամ այնտեղ, կարծում եմ, որ դրանք նախկինում ունեցել ենք <..> մարդասիրական բեռները ներս թողնելու կամ առանձին պատանդներին դուրս գալ թույլ տալու համար: Բայց ես չեմ կարծում, որ ընդհանուր հրադադար կլինի»,- հայտարարել է իսրայելցի պաշտոնյան։
«Կարծում եմ՝ դա կխանգարի ռազմական ջանքերին։ Դա կխանգարի պատանդներին ազատելու մեր ջանքերին, քանի որ միակ բանը, որն աշխատում է ՀԱՄԱՍ-ի պարագայում, ռազմական ճնշումն է, որը մենք գործադրում ենք»,- հավելել է նա։
Ավելի վաղ, Գազայի հատվածի բնակչությանն օգնելու համար մարդասիրական դադարներ տալու անհրաժեշտության մասին ԱՄՆ հայտարարություններին արձագանքելով՝ Նեթանյահուն ասել էր, որ Իսրայելը չի համաձայնի հրադադարին, եթե ազատ չարձակվեն անկլավի տարածքում գտնվող պատանդները: Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած հանգստյան օրերին հայտարարել էր, որ Գազայի հատվածում հումանիտար դադար ապահովելու հարցում առաջընթաց կա։
Լուսանկարը՝ ABIR SULTAN POOL/Pool via REUTERS/File Photo
Մեկնաբանել