HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգես Մոհամադին բանտում հացադուլ է սկսել

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին, որը գտնվում է բանտում, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Մոհամադիի աջակցության խմբին։

Գործակալության տվյալներով՝ դա արվել է ի նշան իր և մյուս բանտարկյալների՝ բուժօգնություն ստանալու արգելքի, ինչպես նաև՝ կանանց կողմից պարտադիր հիջաբ կրելու դեմ բողոքի:

Մոհամադիի հացադուլի մասին հայտնի է դարձել բանտից ստացված նամակից։ Մի քանի ամիս շարունակ իրավապաշտպանի փաստաբանը խնդրել էր իրանական իշխանություններին նրան տեղափոխել սրտի և թոքերի հիվանդությունների բուժմամբ մասնագիտացած հիվանդանոց, սակայն մերժում էր ստացել:

2021 թվականից անազատության մեջ գտնվող ակտիվիստն առաջին անգամ ձերբակալվել էր 22 տարի առաջ։ Հետագայում նա մի քանի անգամ ձերբակալվել էր և, ընդհանուր առմամբ, դատապարտվել 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի:

2023թ. hոկտեմբերի 6-ին Նոբելյան կոմիտեն Մոհամադիին շնորհել էր Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Լուսանկարը՝ pen-international.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter