ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ղրիմի տարածքում և Սև ծովի ավազանում 17 անօդաչուի խոցման մասին
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի տարածքում և Սև ծովի ավազանում խոցել են ուկրաինական 9 անօդաչու։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Եվս 8 անօդաչու էլ չեզոքացվել է։
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ խոցված անօդաչուներից մեկի բեկորները հայտնվել են Օրլովկա գյուղի սեփական տներից մեկի բակում։ Դրա հետևանքով մեկ տղամարդ տուժել է՝ ստանալով ձեռքի կոտրվածք։
Ռազվոժաևի խոսքով՝ «Սևաստոպոլում շենքերի ու հաղորդակցությունների լուրջ վնասներ չեն գրանցվել»։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 4-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կերչում տեղակայված նավաշինական գործարանին: Հրթիռի հարվածի հետևանքով վնասվել էր գործարանում գտնվող նավերից մեկը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը պնդում է, որ հարձակման պահին գործարանում է եղել ՌԴ Սևծովյան նավատորմի ժամանակակից նավերից մեկը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման համար օգտագործվել են ֆրանսիական արտադրության SCALP թևավոր հրթիռները։
Լուսանկարը՝ wing.com.ua-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել