HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումներն ընդունվում են www.socservice.am կայքէջի միջոցով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից տեղեկատվություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար: Դիմումներն ընդունվելու է Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով: Մանրամասնելով դիմումների ընդունման գործընթացը՝ Զարուհի Մանուչարյանը նշել է, որ տվյալ կայքէջի «Առցանց դիմումներ» պատուհանի միջոցով անհրաժեշտ է ընտրել «բնակվարձի և կոմունալ ծախսերի վճարման համար սոցիալական աջակցության ծրագիր» պատուհանը, այդ պատուհան մուտք գործելուց հետո, պահանջվում է մուտքագրել անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, այնուհետև՝ փաստացի բնակության վայրը (մարզը, համայնքը, շենքը կամ առանձնատունը): Անձը, ով լրացնում է առցանց դիմումը, պարտադիր պետք է նշի, թե քանի հոգի է բնակվում այդ նույն հասցեում, ինչպես նաև լրացնել նրանց տվյալներն ու նշել ազգակցական կապը: Անչափահասների տվյալները պետք է լրացնի ծնողը կամ խնամակալը և կցի երեխայի ծննդականը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու հարցին և նշել, որ օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի կամ նպաստի տրամադրման պրոցեսը հեշտացնելու նպատակով: Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այն անձինք, ում կենսաթոշակային տարիքը լրացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու իրավունքի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությանը: «Նաև տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում, կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած»,-հավելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կենսաթոշակ ստանալու համար պարտադիր է հաշվառված լինելը:

Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրել է վերջին տվյալները 100 000 դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 104 200 անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը, որոնցից չափահաս է 75 725 անձ, իսկ անչափահաս անձանց թիվը կազմում է 28 475: 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության շրջանակում 92 525 անձի տվյալ Միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է վճարման համար, որից 5358-ը՝ 10 000 դրամ, 87 167-ը՝ 10+40 հազար դրամ:

Մեկնաբանություններ (45)

Ալեն
Բարև Ձեզ ,ես Ալեն Մաքսիմի Ավագյանն եմ՝ ամուսնացած ու ունեմ 2 անչափահաս երեխաներ :Աշխատում եմ որպես վարորդ , 2 օրով մեկնել եմ Կրասնադար ու հետ եկել ,էտ էլ պատճառ դարձավ 40000+10000դրամից զրկվելուց։Խնդրում եմ օգնեք ստանամ ինձ հասանելիք 40000+ 10000ը ։
Նաիրա Ղազարյան
Բարև ձեզ ես Նաիրա Ղազարյան և իմ 4 անչափահաս երեխաներս չենք ստացել ապրիլ ամսվա 40+10 հազար դրամական օգնություն
Էմմա
Բարև ձեզ ես և 4 անչափահաս երեխաներս չենք ստացել ապրիլ ամսվա 40+10 հազարական դրամները,խնդրում եմ հնարավորինս շուտ կատարել փոխանցում , որովհետև տանտերերը ասում են ինձ չի հետաքրքրում օրը լրացավ վարձը պիտի տաս,նախապես շնորհակալություն
Նարեկ Ասրյան
Բարեվ ձեզ ես Նարեկ Ասրյանս 2020թվի տեղահանված եմ գտնվել եմ Գորիս քաղաքի քարահունջ գյուղում 2021 թվի դեկտեմբերից պայմանագիր եմ կնքել 3 տարի ժամկետով եվ գնացել ծառայության ։2023 թվականի պատերազմի հետեւանքով վերադարձել եմ Գորիս քաղաք եվ ներկա պահին բնակվում եմ քարահունջ գյուղում գրանցվել եմ միգրացիոն ծառայությունում աջակցությունների համար լրացրել եմ 100.000 -ների օնլայն հարթակը օպերատիվ շտաբի սխալ տվյալներով իմ դիմում մերժվում է խնդրում եմ արձագանքել իմ նամակին ի դեպ ես Հադրութի շրջանի մեծ թաղեր գյուղից եմ 2020թվականի տեղահանված
Թամարա
Բարև ձեզ,իմ աղջկան հասանելիք 10+40 դրամական աջակցությունը նոյեմբերից -փետրվարը չի տրամադրվել, հուսամ կաջակցեք խորհրդով, որտեղ դիմենք,որ կոնկրետ լուծում տրվի այս խնդրին, կանխավ շնորհակալություն
Լիանա
Ինչպես լրացնել դիմումն
ԱԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Բարև ձեզ Մեքել Չեք Ստացել 40+10ինչ խնդիրհն
Կամո
Բարեվ ձեզ ես Արցախից 2023թ տեղահանվատեմ վոչմի աջակցություն չեմ ստացել Միգրացիոն տարաուցուն գրանցվատեմ ինչնա խնդիրը վոր չեմ ստանում
Արարատ
Չեմ ստացել
Սվետլանա
Սկեսրայրս տեղահանվել է Արցախից, սակայն 40+10 հազարական դևամ աջակցություններից չի օգտվել, ՀՀ ում անշարժ գույք չունի,խնամքի յենտրոնում չի ապրում, ապրում է վարձակալաձ բնակարանում։
Սվետլանա Օհանյան
40+10 գումարի հետ կապված տեղեկատվություն
ԿԱՄՈ
Բարեվ Ձեզ ես դեկտեմբեր ամսվա 40+10 և 50 հազարը չեմ ստացել ինչնա խնդիրը։։։։
Արսեն
տյոպա 21:19, 9 հնվ 2024 Ինչնե պատճառը որ ես չեմ հանդիսանում 100000 ական դրամի շահառու
Հակոբ Բաբայան
Բարև ձեզ։Ես նոյեմբեր ամսվա աջակցությունը մասամբ եմ ստացել։Պետք է ստանայի40000+10000+50000։Ստացել եմ 50000։Եթե հնարավոր է պատասխանեք։
ասոտ
ներեխուտյուն յես Ասոտ պետրոսյանեմ ու չեմ ստացել իմ 40+10 0505 2002 թիվ Ասոտ պետրոսյան
Էլմիրա
Ես Էլմիրա Գեվորգյան եմ Ստեփանակերտից եվ եսել չեմ ստացել 50 կամ 40+10 աջակցությու վորով հետեվ ես 2021 թվականին պրապիսկա եմ եղել ծանոթի տան բաից ես իմ սաղ կյանքս ապրել եմ Արցաիւում,ես տողելեմ այնտեղ իմ տուն բլոկադաի ժամանակել ես աին տեղ էի
Ստյոպա
Խնդրում եմ պատասխանեք
Ստյոպա
Ինչնե պատճառը որ ես չեմ հանդիսանում 100000 ական դրամի շահառու
Լիլիթ
Չենք ստացել 50000 դրամական աջակցությունը
Ալեքս
Ես և իմ ընտանիքի անդամները չենք ստացել 50000 և 40+10 հազարական դրամի աջակցությունները խնդրում եմ ահազանգել
Նարեկ
Բարեվ դեզ ես ՆԱՐԵկ Էրիկի Ասրյանս Հադրութի շրջան։ Մեծ թաղեր գյուղից եմ 2019 թվականին անցել եմ ժամկետային ծառայության իրականում ։ մասնակցել եմ 2020 թվականի պատերազմին ։ 2021թվականին ավարտել եմ ժամկետային ծառայությունս Եվ եկել եմ ՀՀ-ի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գյուղ Քարահունջ որտեղ ծնողներս 2020 թվականից բռնի տեղահանվել Եվ ժամանակավոր ապաստարան եին գտել վարձով ։ 2021 թվականի դեկտեմբերի՝ց անցել եմ պայմանագրային ծառայության Արցախում ։ Այժմ 2023 թվականի տեղահանումից հետո չեմ կարողանում օգտվել ոչմի աջակցությունից ։ Իմ տվյալներ մերժում ե օպերատիվ Շտաբ@ որ դուք գտնվում եք հհ-ի տարածքում; խնդրում եմ դեզ իմ այս հարցին լուծում տաք
Շուշանիկ
Ես չեմ ստացել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների 50000ՀՀ դրամ աջակցությունը և պատրաստվում եմ դիմել դատարան`միաժամանակ պահանջելով նաև դատական ծախսեր։
Նադյա
Բարև ձեզ,ես Նադյա Այվազյանն եմ,տեղահանվել եմ Մարտակերտից։Սեպտեմբերի 24_ից գտնվում եմ ՀՀ_ում։Մինչ այսօր չեմ ստացել 100000 աջակցությունը,և ոչ էլ 50000 աջակցությունները։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ,խնդրում եմ պատասխանեք։
Եղիազարյան Անուշ
Բարև ձեզ ես ունեմ երկու անչափահաս երեխաներ։ ապրում եմ մենակ վարձով բայց ինձ չի հասնում 40+10 աջակցությունը քանի որ ունեմ ՀՀ-ի քաղաքացիություն։ Միայնակ մայր եմ ոչ աշխատում եմ ոչ էլ ուրիշ տեղից եկամուտ ունեմ դա ճիշտ չէ խնդրում եմ ես հարցին լուծում տալ։
Սամվել
Նենք ապրում ենք հյուրանոցուա անապահով եմ
Սամվել
Ես օեմ ստացել իմ 40+10 և իմ երկիրորդ 50 000 դրամն
Հայկազ
Ես հոկտեմբեր ամսից չեմ ստացել 10000 դրամները
Ալմաստ
Մենք մինչև հիմա ոչ մի աջակցություն չենք ստացել ոչ 100.։ ոչ 50. ոչ էլ 40+10
Ռաֆայել
Ինչպես ստանալ 40000+10000
Անի Բոցինյան
Իմ ընտանիքը տեղահանվելա սեպտեմբերի 25 Ասկերանի շրջան ։ գյուղ Աստղաշենից ունեմ 3 անչափահաս երեխաներ ։ունեմ սոցիալական աջակցության կարիք ամուսինս պատերազմի մասնակիցա վիրավոր 5 տեղից ծանր աշխատանք չի կարելի իրեն։ հիմա խնդրում եմ օքնեք մեզ ես ձմռանը ոտքի կանգնենք 098638884...
Լիլիթ
Չենք կարողանում օգտվել 40+10 աջակցությունից։ ինչ անել։առաջինը ստացելենք 10000դ։
Ալյոնա
Իմ երեխան ստացելա 100.000դրամական աջակցությունը բայց չեմ կարողանում օլայնդ հարթակում դիմում ներկայացնեմ նշումա որ 100.000 շահառու չի ։
Կարինե
Բարեվ ցեզ կասեք վոնց լրացնեմ չեմ կարողանում լրացնեմ 40+10ը։ես եմ 4անչապահաս խնդրում եմ կասեք վոնց լրացնեմ կայք ունեմ բայց չի լինում
Անահիտ Աբրահմյան
Ես ամուսինս երեք երեխասստացելենք 40+10@ փոքր տղես մենակ 10ազար խնդրում կարգավօրեք
Ինգա
Ինչպես կարողեմ լրացնել 10+40հազար դրամական աջակցությունը
Արամայիս Օհանջանյան
Խնդրում եմ Ջեզ օգնեք ստանք 40000+10000հազարները
Օքսանա
Բարև Ձեզ մենք սխալմամբ հինգ անչափահաս երեխաներից չորսի տվյալները չենք կցել ծնողի դիմումին ոնց կարող ենք լրացնել
Օքսանա
40+10 000
Մարինե
Բարև Ձեզ ես Մարինե Բաղրյանն եմ Արցախից։Ամուսնացաց չէմ Արթուր Առստամյանի հետ ուղակի տվյալ անձնաորությունը հանդիսանում է Իմ որդի Վարդան Առստամյանի հայրը,որ ընդամենը ճանաչել է հայրություն և որի պատճառով իմ երեխան իրեն հասանելիք 50 000 ից ստացել է միայն 10 000ը ։Խնդրում եմ վերանայել և կարգավորել տվյալ հարցը։Շնորհակալ եմ։
Ալվարդ
Որդիս Ալեք Արթուրի Իսրաելյանը չի ստացել 10+40000դրամ, քանզի այդ գումարով երեք հոգուց բաղկացած ընտանիքս չեմ հասցնում կարիքների բավարարմանը,խնդրում եմ աջակցել՝ շնորհակալություն
Ալվարդ
Ես Ալվարդ Բորիսի Բաղրյանս երկու որդիների մայր, քաղաք Ստեփանակերտ քաղաքից, գտնվում եմ մի շարք սոցալական խնդիրների մեջ։
Սիրուշ Սաղյան
Արմավիրի շրջան գյուղ Աղավնատուն
Նունե
Բարև Ձեզ ես Նունե Մկրտչյանն եմ' ամուսինս Սամվել Մարտիրոսյան Մարտակերտի շրջան Գ.Գետավանից ենք ունենք երկու անչափահաս երեխա մեկ աղջիկ' Լիա Մարտիրոսյան 5տ և մեկ տղա Լեո Մարտիրոսյան 3տ ։ Տեղահանումից հետո 100000դ աջակցություն է ստացել միայն ամուսինս ես և երեխաներս չենք ստացել աջակցություն և ոչմի այլ օգնություն։ 40000+10000դա էլ մեզ հասու չի չգիտեմ ինչ պատճառաբանությամբ։ Աշխատանք չունենք բնակվում ենք Արարատի մարզ Գ.Գոռավանում որտեղ ոչ մի օգնություն չի հասնում։Առջևում ձմեռ է տարրական պայմաններ չկա լոգարան,լվացքի մեքենա, սնունդ, հագուստ , վառելափայտ և այլնի կարիք ունենք խնդրում եմ ինչվոր հարցով օգնեք։
Զարինա
խնդիրը ինչումնա որ չենմ ստացել քառասուն հազար դրամը
Լևոն Ղազարյան
Խնդրում եմ պատասխանեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter