HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԵ-ն ուղևորափոխադրումների աճ է արձանագրել

2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդագրության համաձայն՝ մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցության (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան) մասով պատկերը հետևյալն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների և մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռել է նաև մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվել է պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter