HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Շվեդիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը։

«Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային  անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները:

Հաջորդիվ դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ու վերջինիս թիմը ներկայացրել են տեղի իրավիճակն ու իրականացվող զարգացման ծրագրերը։ Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը։

Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- ասվում է Շվեդիայի դեսպանության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter