HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fastex-ի կողմից ftNFT Phygital Space և առաջին ftNFT հարթակը Հայաստանում 

Վճարովի բովանդակություն 

Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում: 

ftNFT ֆիջիթալ  NFT-ների սրահը իր տեսակով առաջինն է աշխարհում։

ftNFT Phygital Space անվանումը կրող սրահը, որը հանդիսանում է նաև Հայաստանում բլոկչեին դեսպանատուն, իր մեջ ներառում է ընդարձակ պատկերասրահ՝ լի յուրահատուկ արվեստի գործերի բազմազանությամբ։ 

Սրահում ներկայացված NFT-ները հասանելի կլինեն ինչպես թվային տարբերակով, այնպես էլ՝ ֆիզիկական, հնարավոր կլինի անցկացնել տարատեսակ միջոցառումներ, կլինի coworking կոնցեպտով տարածք:

Հիշեցնենք նաև, որ մոտ վերջերս մեկնարկեց հայկական առաջին NFT հարթակը: 

ftNFT.am-ը հայկական դրամով առաջին NFT վաճառքի հարթակն է։

Հարթակն առաջարկում է մի շարք հնարավորությունններ թվային տիրույթում, որտեղ ստեղծագործողները, արվեստագետները, գործարարներն ու ոչ միայն, կարող են ներկայացնել իրենց աշխատանքները NFT-ի տեսքով և վաճառել ՀՀ դրամով: 

Այս նորարարական հարթակի հիմնական նպատակն է NFT-ները հասանելի դարձնել ՀՀ դրամով:

Ստեղծարարները հնարավորություն կունենան ստեղծելու և վաճառելու իրենց թվային ու ֆիզիկական պրոդուկտները, կոլեկցիոներներն էլ՝ գնելու դրանք հայկական դրամով:

Fastex- ի խորհրդանիշ Akneye հավաքածուն ևս ցուցադրված կլինի սրահում իր յուրօրինակ արվեստի նմուշներով:

Արդեն մեկ տարի է ինչ Akneye միաձուլելով նորարարությունն ու ստեղծագործ միտքը, դարձել է գեղարվեստական արտահայտման կապուղի՝ ներգրավելով տարբեր մշակույթներ կրող արվեստագետներին: 

Akneye աշխարհագրությունը տարածվում է բոլոր մայրցամաքներում և իր ստեղծման օրվանից համագործակցություններ է եղել շուրջ 39 արտիստների հետ աշխարհի 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Հայաստանից, Սիրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Թունիսիայից, Նիդերլանդներից, Էկվադորից, ԱՄԷ-ից, Իրանից, Լիբանանից, Իսպանիայից և Կիպրոսից, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռագիրն է փոխանցել նախագծին:

Ստեղծված հավաքածուները կարելի է տեսնել և ձեռք բերել պաշտոնական կայքէջում:

Akneye Phygital Art-ը ներկայացվել է մի շարք միջազգային փառատոնների և ցուցադրությունների ժամանակ: 

Ցուցադրելով յուրաքանչյուր Phygital Art և ներգրավելով արտիստներին՝ Akneye-ը շարունակում է ոգեշնչել՝ թողնելով մնայուն հետք արվեստի աշխարհում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter