HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

60 մլն եվրո՝ Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի համար

Կառավարության հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 60,090,000 եվրո արժողությամբ, ստորագրման առաջարկությունը:

Ծրագրի նպատակն է՝ զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները. Մասնավորապես՝ կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կրճատել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ՝ Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter