Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր Ելիսեյան պալատում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վաղը՝ նոյեմբերի 10-ին, Փարիզում նա կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել