HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովին

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ 

ԱԳՆ հաղորդագրությանհամաձայն՝ իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի անվերապահ հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացի սպառնալիքներին և մարտահրավերներին:

Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ծանոթագրություն

«Ժողովրդավարության ապագան. պաշտպանություն ավտորիտարիզմից» խորագրով բարձր մակարդակի երկօրյա ամենամյա խորհրդաժողովը Լիտվայում կազմակերպվում է արդեն երրորդ անգամ։ Ֆորումի հիմնական նպատակն է ժողովորդավարության ամրապնդմանը և ավտորիտարիզմին հակազդման ուղղված մտքերի փոխանակումը՝ ի շարունակություն 2023թ. մարտին ԱՄՆ կողմից կազմակերպված Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter