HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիտսալինա Գեորգիևան, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան, մի շարք երկրների առաջնորդներ, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Մասնակիցներին դիմավորել է «Փարիզի խաղաղության համաժողովի» գլխավոր տնօրեն Անջել Գուրրիան: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հաջորդիվ վարչապետը մասնակցելու է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» խորագրով պանելային քննարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter