HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևում պայթյուններ են տեղի ունեցել

Կիևում պայթյուններ են տեղի ունեցել՝ ավելի վաղ քաղաքում հայտարարված տագնապի ազդանշանի ֆոնին։ Այդ մասին հայտնել է ուկրաինական «Страна.uа»-ն։ 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ պայթյունները գրանցվել են Դնեպրի ձախ ափին։ Նա նշել է, որ աշխատել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Առավոտյան տագնապի ազդանշանները գործել էին նաև Սումիի ու Չեռնիգովի մարզերում։ Ավելի ուշ դրանք չեղարկվել են։

Նախորդ անգամ Կիևի մարզում պայթյունների մասին հայտարարվել էր հոկտեմբերի 24-ին և 29-ին։ Այդ ժամանակ ևս տուժածների մասին տեղեկություններ չկային։

Լուսանկարը՝ AP Photo / Andrew Kravchenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter