
Թբիլիսին հիանալի հարաբերություններ է զարգացնում Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Վրաստանի վարչապետ
Թբիլիսին փայլուն հարաբերություններ է զարգացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ ու շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ ու կայունությամբ: Այդ մասին Փարիզում՝ Խաղաղության ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը շատ օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է ու երկու պետությունների բարեկամը։ Նա ընդգծել է, որ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ։
«Ըստ այդմ, Վրաստանի շահը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովումն է»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Բացի այդ, Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում կողմերից և ոչ մեկին չի աջակցի՝ ի վնաս մյուսի։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել