HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի զինված ուժերի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Հոմսի մարզում տեղակայված սիրիական կառավարական ուժերի դիրքերին։ TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար, փոխծովակալ Վադիմ Կուլիտը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 մարտավարական երկու կործանիչները Լիբանանի օդային տարածքից, առանց Սիրիայի օդային տարածք մտնելու, ավիացիոն հարված են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի՝ Հոմսի մարզում տեղակայված դիրքերին»,- ասել է Կուլիտը։

Նա հավելել է, որ այդ հարվածների հետևանքով տուժածներ չկան։

Լուսանկարը՝ արխիվային/millenniumpost.in-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter