
Ռուսական բանակը Ավդեևկայի ուղղությամբ գրոհի ժամանակ մեկ ամսում կորցրել է մոտ 10 հազար զինվորական
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պնդում է, որ ՌԴ զինված ուժերը Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի վրա հարձակման ժամանակ կորցրել են մոտ 10 000 զինվորական։ Այդ մասին Զալուժնին գրառում է արել տելեգրամյան իր ալիքում՝ մեկնաբանելով Ավդեևկայի գրոհը, որը ռուսական զինուժը սկսել է մոտ մեկ ամիս առաջ։
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի խոսքով՝ ուկրաինական զինվորականները մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել են ռուսական ավելի քան 100 տան, 250 այլ զրահամեքենա, մոտ 50 հրետանային միջոց ու Су-25 տեսակի 7 ինքնաթիռ։
Դեռ նոյեմբերի սկզբին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական զորքերը Ավդեևկայի վրա հարձակման ժամանակ կորցրել են մի քանի հազար զինվորական ու մոտ 200 միավոր զրահատեխնիկա։
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ին ռուսական զորքերը ակտիվ հարձակում էին սկսել Ավդեևկայի ուղղությամբ։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը փորձում են շրջափակել Ավդեևկան:
Լուսանկարը՝ Ozge Elif Kizil / Anadolu / East News
Մեկնաբանել