Շոլցն ու Էրդողանը կհանդիպեն Բեռլինում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 17-ին, Բեռլինում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Ուրբաթ երեկոյան կանցլերը կընդունի Թուրքիայի նախագահին։ Աշխատանքային ընթրիքի ձևաչափով բանակցությունների ժամանակ կքննարկվեն քաղաքական տարբեր թեմաներ»,- ասել է նա։
Բանակցությունների գլխավոր թեման սակայն կլինի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Բեռլինում Էրդողանը կհանդիպի նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Լուսանկարը՝ Guido Bergmann/Bundesregierung/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել