HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենն ու Սի Ծինփինը կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ, վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ, կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում, որտեղ կայանալու է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը, հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին։ Երկու երկրների առաջնորդները կքննարկեն չին-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարցեր, երկու երկրների միջև կապերի պահպանման անհրաժեշտությունն ու տարածաշրջանային ու համաշխարհային մի շարք հիմնախնդիրներ։

Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկո կայցելի նոյեմբերի 14-17-ը, որտեղ կմասնակցի Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին ու բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահի հետ։

Սա կդառնա վերջին մեկ տարվա մեջ Բայդեն-Ծինփին առաջին հանդիպումը։ Վերջին անգամ երկու գերտերությունների ղեկավարները հանդիպել էին 2022 թվականի նոյեմբերին Բալիում՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ։ Սի Ծինփինը ԱՄՆ չէր այցելել 2017 թվականից ի վեր։

Լուսանկարը՝ Saul Loeb/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter