HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ

Արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նոյեմբերի 10-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իսրայելում ձերբակալված պաղեստինցի 100 կանանց ու դեռահասների և իսրայելցի 100 կին պատանդների փոխանակման շուրջ։

«Ալ-Արաբիա»-ի դիվանագիտական աղբյուրները նշել են, որ վերջին շաբաթներին բանակցությունների ընթացքում, որտեղ Կատարն ունեցել է միջնորդի գլխավոր դերը, արվել են փոխանակման մի քանի առաջարկներ։ Տարբերակներից մեկը ենթադրում էր 10-15 պատանդի փոխանակում մեկ կամ երկու օրվա հրադադարի դիմաց։ Բենյամին Նեթանյահուի գրասենյակում պնդում են, որ հրադադար չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը ազատ չի արձակել պատանդներին։ Պայմանավորվածության մասին տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարձակվեց Իսրայելի վրա, որի հետևանքով սպանվեց 1200 մարդ և գերեվարվեց ավելի քան 200 պատանդ։ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, իսկ հոկտեմբերի վերջին ՑԱԽԱԼ-ը մտավ պաղեստինյան տարածք։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 11 հազար մարդ։

Լուսանկարը՝ Tomer Appelbaum/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter