
Իսրայելը փորձում է Թուրքիայի համբերությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է փորձել Թուրքիայի համբերությունը՝ սպառնալով անգամ միջուկային զենք կիրառել։
«Նրանք (Իսրայելը-խմբ.) փորձում են մեր համբերությունը Ավետյաց երկրի մասին իրենց պատրանքներով, որը ներառում է նաև մեր երկրի տարածքները, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով»,- ասել է Էրդողանը՝ Անկարայում իր ելույթի ժամանակ։
Էրդողանը նաև նշել է, որ իսրայելական կողմը «պատասխանատվության կենթարկվի և կդատապարտվի ողջ մարդկության առաջ»։
«Մենք կշարունակենք ամբողջությամբ աջակցել պաղեստինցիներին։ Մենք չենք դադարի ճշմարտությունն ասել, քանի դեռ չի ապահովվել պաղեստինցի ողջ ժողովրդի, հատկապես Գազայի բնակիչների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, որոնք պայքարում են իրենց հայրենիքը և իրենց կյանքը պաշտպանելու համար»,- հավելել է Էրդողանը։
Լուսանկարը՝ Yasin Akgul/AFP via Getty Images
Մեկնաբանել