Ներկայացուցիչների պալատի խոսնակը Ջո Բայդենի իմպիչմենտի համար բավարար հիմքեր չի տեսնում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը բավարար հիմքեր չի տեսնում նախագահ Ջո Բայդենին իմպիչմենտ հայտարարելու համար: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ջոնսոնն այս շաբաթ Հանրապետական կենտրոնամետ հայացքներ ունեցող կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ներկայումս բավարար ապացույցներ չկան իմպիչմենտի պաշտոնական գործընթաց սկսելու համար»:
Պարբերականը հայտնում է, որ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը, ինչպես նաև հանրապետական մի քանի այլ կոնգրեսականներ, հղում անելով իրականացված հարցումների արդյունքներն, կարծում են, որ Բայդենին իմպիչմենտ հայտարարելու քաղաքական անհրաժեշտությունը մեծ չէ՝ ընտրողների կողմից նախագահին թույլ աջակցության պատճառով:
Սեպտեմբերի 11-ին հանրապետական Քևին Մաքքարթին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, հայտարարել էր, որ որոշում է կայացրել պաշտոնական հետաքննություն նախաձեռնել՝ նախքան հնարավոր իմպիչմենտի վերաբերյալ քվեարկության հայտարարումը: Ինչպես այն ժամանակ նշել էր Մաքքարթին, հետաքննությունն փորձելու էր բացահայտել, թե արդյոք ԱՄՆ գործող առաջնորդը օգուտ է ստացել իր որդու՝ Հանթերի բիզնես գործառնություններից։
Լուսանկարը՝ wboy.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել