HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Միջերկրական ծովում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը:

Ամերիկյան զինուժի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ 

Միջադեպի պատճառները պարզվում են։ «Սակայն կարելի է միանշանակ ասել, որ ինքնաթիռի թռիչքը կապված է եղել բացառապես մարզումների հետ և թշնամական ակտիվության որևէ նշան չկա»,- ասվում է ամերիկյան հրամանատարության հայտարարության մեջ:

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում «հանուն զինծառայողների ընտանիքների»:

Պենտագոնը դեռևս հոկտեմբերին ռազմանավերի մեծ խումբ էր ուղարկել Արևելյան Միջերկրական։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ դա արվել է «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները զսպելու և Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո այդ պատերազմն ընդլայնելու ցանկացած փորձի կանխման շրջանակներում»:

Լուսանկարը՝ ts2.space-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter