
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնի մարզային գրադարանին
Ռուսաստանի զինված ուժերը նոյեմբերի 12-ի առավոտյան նոր հարված են հասցրել Ուկրաինայի Խերսոն քաղաքին, որի հետևանքով լրջորեն վնասվել է Գոնչարի անվան մարզային գրադարանը։
Ինչպես հայտնել է Խերսոնի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, շենքում հրդեհ է առաջացել, որն ավելի քան 1,5 ժամ փորձել են մարել։
Հարվածների հետևանքով զոհերի և տուժածների մասին չի նշվում։
Տելեգրամյան իր ալիքում պաշտոնյան հրապարակել է գրադարանի լուսանկարն ու տեսանյութը։
Առավոտյան ռուսական կողմը հարվածներ է հասցրել նաև Խերսոնի Դնեպրովսկի շրջանին։ Դրա հետևանքով սեփական տանը զոհվել է 64-ամյա մի բնակիչ։ Նրա կինը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պրոկուդինի տելեգրամյան ալիքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել