HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը ոչնչացրել է շուրջ 20 զինյալների, որոնք ՀԱՄԱՍ-ում զբաղեցնում էին բարձր պաշտոններ

Իսրայելի անվտանգության ուժերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր ոչնչացրել են շուրջ 20 զինյալների, որոնք առանցքային պաշտոններ են զբաղեցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մեջ: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իսրայելական Yedioth Ahronoth պորտալին։

Վերջինիս տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) ոչնչացրել են շուրջ 20 զինյալի, որոնք «վերջին տարիներին ակտիվորեն մասնակցել են Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչությունների կազմակերպման գործընթացին»։

Անցյալ ամիս ՇԱԲԱԿԸ և Մոսադը համատեղ ստեղծեցին հատուկ գործողությունների կենտրոն, որին հանձնարարված է հետևել և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր գրոհայիններին, որոնք մասնակցել են Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի հարձակմանը: Իսրայելական բանակն արդեն հայտարարել է Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով ՀԱՄԱՍ-ի մաս կազմող «Նուհբա» հատուկ ստորաբաժանման մի քանի հրամանատարների ոչնչացման մասին։

Լուսանկարը՝ Reuters/Mohammed Al-Masri/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter