HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։ 

Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն էին բերել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչները և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ ուղեկցությամբ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանի։

Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական մասնաշենքում ինտերնատի տարեցներին ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տուն-ինտերնատի տնօրինությանը և բոլոր այն անձանց, որոնց հոգածությամբ իրենց արժանապատիվ խնամքն են ստանում հաստատության բնակիչները։ 

Իր բարեմաղթանքները փոխանցելով տարեցներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց գնահատել իրենց խնամքն իրականացնող հոգատար անձանց, ապրել աստվածային սիրով, հույսով, հավատքով և առ Աստված  աղոթքներով։

Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը բերեց նաև քահանա հայրերին հաստատության բնակիչների հոգևոր կարիքների հոգածության և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներին տուն-ինտերնատ մշտական այցելությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter