HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհական աջակցություն Հայաստանին՝ տրակտոր Պառավաքար գյուղի համար

Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը նախօրեին հանդիսավոր կերպով նվիրաբերեց Լեհական աջակցություն ծրագրի շրջանակներում գնված տրակտորը Տավուշի մարզի Պառավաքար գյուղի համայնքի բնակիչներին:

2012 թ. դեսպանությունն իրականացնում է ընդհանուր հաշվով 6 այսպես կոչված փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր՝ Լեհական Աջակցության շրջանակներում: Ծրագրերն իրականացվում են Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:

Ծավալում են՝ դպրոցների վերանորոգումներ, ջրագծերի կառուցում, Ստեփանավանի մոտակայքում գտնվող Գյուլագարակ գյուղի դենդրոպարկին աջակցություն, ինչպես նաև Տաթևի վանքից մինչև Հարջիս զբոսաշրջային երթուղու ցուցանակների տեղադրում: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 60 հազար եվրո: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (2)

Teda
Thank you, Poland.
zohrab
really many thanks to polandi shall remember this

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter