
Հայաստանի հավաքականն սկսել է պատրաստվել Ուելսի եւ Խորվաթիայի հետ խաղերին
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է նախապատրաստությունը «Եվրո-2024»-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին: Հիշեցնենք, որ մեր թիմը նոյեմբերի 18-ին Երեւանում ընդունելու է Ուելսի ընտրանուն, իսկ ամսի 21-ին Զագրեբում հյուրընկալվելու է Խորվաթիային:
«Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում այս պահին առաջատարը Թուրքիան է, որը 7 խաղից հետո վաստակել է 16 միավոր: 6-ական խաղից հետո 10-ական միավոր են վաստակել Խորվաթիան եւ Ուելսը, Հայաստանը նույնքան խաղից հետո ունի 7 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան 7 խաղից հետո վաստակել է 3 միավոր:
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկած հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարեւիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Այսօր երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը համալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը եւ Անդրե Չալըշըրը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել