HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

«Դաշույն» արտադրական կոոպերատիվին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում: Հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ 

  • հանրային սննդի օբյեկտի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,  
  • առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն,
  • չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, մրջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
  • սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter