HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին: 

Կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. «Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության և հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ պետության և դատախազության առջև ծառացած խնդիրները նույնական են, ավելին՝ պետությունը հենց դատախազության գործունեության օգնությամբ է դիմակայում մի շարք կարևորագույն մարտահրավերների: Գաղտնիք չէ, որ այսօր մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է»: 

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Տիգրան Սարգսյանը դիմելով դատախազներին նշել է, որ քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը՝ համոզված լինելով, որ դատախազությունը պատշաճ ձևով է իրականացնում իր գործառույթները:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, իսկ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Տիգրան Սարգսյանին՝ արդարադատության երկրորդ դասի պետական դասային աստիճան: Պարգևները վերջիններիս հանձնել է Վարչապետ Սարգսյանը: 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը:

Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լիլիթ Թադևոսյանը և Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (3)

Էդվարդ
Հարգելի պարոն վարչապետ Դուք չարեչար սխալվում եք, հաճախ արտահայտում եք այնպիսի մտքեր, որ կարդացողը ՍԱՐՍԱՓՈՒՄ է (այս ի՞նչ երկրում ենք ապրում): ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՉ ՈՔՈՒՑ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ, ոչ Նախագահից, ոչ վարչապետից, ոչ դատախազից, ոչ ոստիկանապետից...., ոչ պատգամավորից, ոչ օլիգարխից, ոչ էլ նրանց թիկնապահներից: Քաղաքացին ՕՐԵՆՔԻՑ էլ չպիտի վախենա, նա պիտի հարգի ՕՐԵՆՔԸ, բայց ոչ միայն նա, այլ վերը թվարկած բոլոր պաշտոնյաներն ու ոչ պաշտոնյաները: Նրանք էլ են քաղաքացի և ոչ ոք նրանց իրավունք չի տվել ՉՀԱՐԳԵԼ Օրենքն ու կատարեն իրենց սրտի ուզածը...
Mard
Chishta bayc moracela vor henc inqa chi zangum dataxazin u asum te na inch voroshum @nduni.
lll
varcahpety lriv dzera arel ev iran ev joxovrdin. Meky harcni inchu es mardkanc antexi hetaxuzumner talis dataxaznerin vaxacnelov? Arajin chnshumy dataxazneri vra qo koxmic e, varchapet, es gitem, mardkanc himari tex dneliov ev xabelov inchqan petq e araj gnas.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter