
Պուտինի օրակարգում Էրդողանի հետ հեռախոսազրույցի պլաններ դեռևս չկան. Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, սակայն դա առայժմ օրակարգում չկա: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, նախագահի գրաֆիկում նման զրույց դեռևս չկա։ Բայց բարձր մակարդակով զրույցները միշտ էլ ժամերի ընթացքում համաձայնեցվում են թուրքական կողմի հետ, այս առումով խնդիր չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինն ու Էրդողանը նման խոսակցության դեպքում կարող են քննարկել Գազայում առկա իրավիճակը՝ Պեսկովը պարզաբանել է. «Նման հեռախոսազրույցների ժամանակ օրակարգը միշտ ընդարձակ է, կապված մեր երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լայն շրջանակի հետ»:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ մտադիր է ակտիվացնել հեռախոսազրույցներն օտարերկրյա գործընկերների հետ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցով։
Լուսանկարը՝ Sputnik/Alexander Demyanchuk/Pool via Reuters
Մեկնաբանել