HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն նոր իրողություններ են ի հայտ եկել: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները պետք է դիտարկվեն Հայաստանի կողմից 30-ամյա բռնազավթման և Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի համատեքստում: Առանց սրանք հաշվի առնելու, տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետների առաջադրումը սխալ մոտեցում կլիներ»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք կողմերը քննարկել են Արցախի հայաթափման հարցն ու Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը։

Մյուս կողմից, ըստ Ալիևի, ներկայումս լավ հնարավորություններ կան տարածաշրջանային խաղաղության օրակարգի համար։ «Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակիցն է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Ալիևը։ 

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է դառնալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև վստահության ամրապնդման արդյունավետ հարթակ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter