
ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի ՊՆ
ՀԱՄԱՍ խմբավորումը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում իսրայելական բանակի առաջխաղացումը։
«ՀԱՄԱՍ կազմակերպությունը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Ահաբեկիչները փախչում են հարավ»,- ասել է Գալանտը։
Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տվյալներով՝ Գազայի բնակիչները թալանում են ՀԱՄԱՍ-ի պահեստները ու «այլևս վստահություն չունեն կառավարության նկատմամբ»։
Գալանտը նաև հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները շարունակում են գործել Գազայի հատվածում՝ ըստ առաջնային նպատակների և և վերջերս ուժեղացրել են ՀԱՄԱՍ-ի թունելների վրա հարձակումները։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Գալանտի այս հայտարարությունը։
Լուսանկարը՝ AP Photo/Ohad Zwigenberg
Մեկնաբանել