
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի, Տամբովի, Բրյանսկի և Օրլովի մարզերում ուկրաինական անօդաչուների խոցման մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի գիշերը հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք։ Ինչպես պնդում է ռուսական պաշտպանական գերատեսչությունը, անօդաչուները խոցվել են Մոսկվայի, Տամբովի, Բրյանսկի ու Օրլովի մարզերում։ ՌԴ ՊՆ-ն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Իր հերթին Baza-ն գրում է, որ Բրյանսկի մարզում նոյեմբերի 14-ի գիշերը անօդաչուն ընկել է քիմիական գործարանի տարածքում։ Պարբերականի տվյալներով՝ անօդաչուի ընկնելու հետևանքով տուժածներ չկան։
Ռուսական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հայտնում են անօդաչուների հարձակումների մասին, ինչպես Ուկրաինային հարակից մարզերում, այնպես էլ ռուս-ուկրաինական սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հայտարարում է ուկրաինական անօդաչուների խոցման մասին։ Համանման պնդմամբ գրեթե ամեն օր հանդես է գալիս նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել