HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլն ափսոսում է, որ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը, նշել է, որ եթե դա այդպես է, ապա միայն կարելի է ափսոսանք հայտնել, որովհետև նման հանդիպումները լավ հնարավորություն են հարաբերությունները ճշտելու համար։ Այդ մասին փոխանցում է РИА Новости-ն։

«Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել, մեննք հասկանում ենք, որ յուրաքանչյուր Կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է աշխատանքային գրաֆիկում ունենալ իր միջոցառումները, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, հարաբերությունների ճշտման համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընդունում Փաշինյանի որոշումը և ինչպես են գնահատում ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալու հավանականությունը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «շարունակում է պահպանել իր արդիականությունը»։ «Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին, առնվազն մասնակիցների կողմից համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջված լինելը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Մինսկում չի մասնակցի ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

«Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter