HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ: Այս մասին հաղորդում են Դատախազության լրատվական ծառայությունից։

Նախագահող Վարդապետյանի կողմից առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու նպատակով՝ նիստի մասնակիցները, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արմեն Գրիգորյանը 39՝ կողմ, 1՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգորյանին՝ ընտրվելու կապակցությամբ և ընդգծել, որ Էթիկայի հանձնաժողովի անդամից պահանջվում է օրինակելի վարքագիծ, օբյեկտիվ ու հավասարակշռված մոտեցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter