HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաչափական անձնագրերը 2024 թ․-ից չեն տրամադրվի

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ:

«Հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների եւ երկրում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլեւ ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ նոյեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Այս եւ այլ մանրամասներ ներկայացնելով՝ զեկուցողը նշել է, որ նախաձեռնությամբ օրենսդիր մարմնին առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնին՝ դեռեւս տրամադրելու հին նմուշի անձնագրեր՝ մինչեւ համակարգի ամբողջական արդիականացումը եւ ներդրումը:

«Ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր ստանալ»,- մասնավորապես հարցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Արմեն Ղազարյանը հայտնել է, որ նույնականացման քարտերի եւ հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել եւ կշարունակվի՝ մինչեւ այս նախագծի ընդունումը եւ համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, Արմեն Ղազարյանը չի հստակեցրել՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով եւ ժամկետ նշելը դժվար է:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նաեւ հետաքրքրվելով, թե ինչու կենսաչափական անձնագրերը չեն տրամադրվելու 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված էր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է հարցին՝ նշելով ոլորտում առկա խնդիրները՝ կապված գործող եւ դիվանագիտական անձնագրերի հետ: ԱԺ նախագահը կարեւորել է հարցի առաջնահերթ կարգավորումը:

Եզրափակիչ ելույթում զեկուցողն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, տվել պարզաբանումներ:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter