HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ 2023թ նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։55-ի սահմաններում, ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Արմավիր» ՔԿՀ համապատասխան ստորաբաժանումների ծառայողները, իրացնելով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված նախնական տեղեկությունները, համատեղ կատարել են չնախատեսված խուզարկություններ հիմնարկի տարբեր խցերում։

«Արդյունքում՝ խցերից հայտնաբերվել են բազմաթիվ փաթեթներ՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող, ընդհանուր՝ 13,28 գրամ քաշով զանգվածներով, մասնավորապես՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող, համապատասխանաբար՝ 0,60, 1,99, 0,34, 022, 0,44, 1,51 և 1,29 գրամ քաշերով զանգվածներ, 4,70 գրամ, կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող, 035 գրամ, սպիտակ, փոշենման և 184 գրամ, հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվել են նաև կասկածելի, դեղնավուն հեղուկով լցված 2 կրակայրիչ, 10 մլ տարողությամբ տարա՝ սպիտակ հեղուկով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներ, ծխագլանակ՝ լցված 151 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև՝ էլեկտրական գլանակ, որում առկա է եղել շագանակագույն, հեղուկ զանգված։

Խուզարկության արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են օգտագործված 5 ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, 2 հիշողության կրիչ, 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 բաժանորդային քարտ, լիցքավորման 4 կոճ, 8 լար, 6 ականջակալ, էլեկտրական 1 գլանակ, 2 սրվակ՝ ծխեցված հետքերով, 1 ութանկյուն նշան և 27,000 դրամ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիր մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter