
Բախում ոստիկանների և երթի մասնակիցների միջեւ (ֆոտո, վիդեո)
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին դաժանաբար ծեծի ենթարկված հայոց բանակի սպա, բժիշկ, երկու երեխաներ հայր Վահե Ավետյանը հունիսի 29-ին հիվանդանոցում մահացավ:
Այսօր Զեյթուն համայնքում Վահե Ավետյանի թաղման արարողությանն էր, որին հաջորդեց երթ ակտիվիստների, մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, բնապահպանների, Վահեի բարեկամների ու ծանոթների, ինչպես նաև փողոցից միացած այլ քաղաքացիների մասնակցությամբ: Երթի ընթացքում բախումներ ու թեթև միջադեպ եղավ ոստիկանների հետ:
Ոստիկանները երթի մասնակիցներին կոչ էին անում չփակել փողոցի երթևեկելի հատվածը և քայլել մայթերով: Միմյանց չհասկացան ոստիկաններից մեկը և երթի մասնակիցներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Երթի մասնակիցները բարձրախոսների միջոցով անցորդներին տեղեկացնում էին իրենց երթի էության մասին և կոչ անում պատժել մեղավորներին: Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ պատրաստվում են քայլել Բաղրամյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ, ըստ երևույթին, կանցկացնեն բողոքի ակցիա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել