HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած  պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։  

Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու մեր երկու ժողովրդավարական երկրների միջև ամուր համագործակցությունն ու բարեկամությունը: Ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին առնչվող սպառնալիքների համընդանուր աճի պայմաններում մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին՝ միասին աշխատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այժմ առավել, քան երբևէ կարևոր է ոչ միայն առևտրի և կայունության ամրապնդումը, այլև մեր ընդհանուր առանցքային արժեքների պաշտպանությունը: Մենք վերահաստատել ենք առաջիկա տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացնելու ձգտումը:

Երկխոսության ընթացքում նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային և տարածաշրջանային մի շարք հարցերը, ինչպես նաև այն ուղիները, որոնցով Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարող են միասին աշխատել ապագայում:

Դրանք ներառում են՝

Կառավարման և օրենքի գերակայության ոլորտը, որտեղ Միացյալ Թագավորությանը աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը և արդիականացմանը, ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը, և շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը:

Հայաստան-ՄԹ համագործակցություն պաշտպանության ոլորտում, որը շարունակում է ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության և ոստիկանության (ՆԳՆ) աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները: Երկու կողմերն ակնկալում են  այս ամսվա վերջին իրականացնել Հայաստան-ՄԹ գլխավոր շտաբերի միջև բանակցությունների վեցերորդ փուլը:

Առևտրատնտեսական կապերի ոլորտը, մասնավորապես վերջերս Լոնդոնում կայացած Հայաստան-ՄԹ գործարար համաժողովը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և գործարարության և առևտրի հարցերով պետնախարար Կոմս Մինտոն ողջունեցին հայ և բրիտանացի գործարարներին՝ քննարկելու մեր երկրների միջև առևտրային և ներդրումային հնարավորությունների լայն շրջանակը:

Նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: 

Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով:

Եվ վերջում, երկու կողմերն ակնկալում են ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն այս ռազմավարական երկխոսության մեկնարկի շրջանակներից դուրս, ներառյալ Եվրոպայի հարցերով նախարարի՝ Հայաստան առաջիկա այցի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) միջոցով, որը միասնաբար հույս ունենք կյանքի կոչել առաջիկա ամիսներին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter