HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ

«Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, հատկապես զինվորականի, բժշկի»: Այս կարծիքին է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը նաեւ կոչ է անում հայրենիքում փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել` հետագայում խուսափելու համար «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դժբախտ միջադեպից.

«Ժամանակ առ ժամանակ գտնում եմ, որ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, եւ ամեն ոք փորձում է իր «ես»-ն առաջ տանել, բայց, այնումենայնիվ, տարիների ու տարիքի հետ կապված մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր այդ խնդիրները մենք պետք է լուծենք խոսքի միջոցով, այլ ոչ թե ձեռքով»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Պարոն Օհանյանը նշեց, որ միջադեպի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել ռեսոտրանի սեփականատիրոջ` ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ. «Մենք երկուսս եկել ենք այն եզրակացության, որ դա դատապարտելի է եւ գտնում ենք, որ այստեղ մենք չպետք է ավելորդ ինչ-որ միջոցառումներ հրապարակային կազմակերպենք, մենք պետք է մեր խոսքը, դաշտն ամբողջությամբ փոխանցենք իրավապահ մարմիներին»,- ընդգծեց նախարարը:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Մեկնաբանություններ (3)

Գայանե
Նեմեց Ռուբոն ով է, որ պաշտպանության նախարարը զանգում է նրան էվ դեռ նրա հետ եզրակացության գալիս որ մարդ տանջամահ անելը դատապարտելի է: Պարոն նախարար, եթե գիտես որ այս հանցագործությամբ իրավապահները պետք է զբաղվեն, իմացիր նաեվ, որ նեմեց ռուբոն ընդամենը ռեստորանի սեփականատեր է նեմեց ռուբոյին շատ պաշտպանողներ կան գոնե դու քեզ մի վարկաբեկիր
Ararat
Baron naxarar du kez pashtonia u hashvetu es hamarum nemeci.lfiki,chorie axr es petutyun a u hashvetu es joxorvdi arajh sakayn tjbaxdapar ko shef serjikic es sovorel chem mexadrum kez el mexavor@ meng enk vor handurjum eng cez baronayk.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այդ դեպքում ԻՆՉ՞ՈՒ Ռ.Հայրապետյանը չի մասնակցել սգո/ թաղման որևէ արարողության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter