HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը, ինչպես Ղարաբաղում Հայաստանը, հիասթափություն կունենա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով, հիասթափություն կունենա, ինչպես Ղարաբաղյան հակամարտությունում դա եղել է Հայաստանի հետ։ 

«Տարիներ շարունակ մեր հողերի մասին երազանքներ հետապնդելուց հետո Հայաստանը քաղեց Ղարաբաղյան պատերազմի դասն ու նստեց իր տեղը։ Իսրայելը ևս հիասթափություն կունենա։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Եվ դրա համար էլ ուժեղ ու ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- թուրքական խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամների առաջ իր ելույթում նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Իսրայելին դարձյալ անվանել է «ահաբեկչական պետություն», իսկ ՀԱՄԱՍ շարժմանը՝ Գազայի հատվածում լեգիտիմ քաղաքական ուժ։

«Իսրայելը զբաղվում է պետական ահաբեկչությամբ։ Ես դա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ին անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցություն է, որը հաղթել է ընտրությունների արդյունքում»,- նշել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել, որպեսզի «աշխարհում իմանան և Իսրայելին ճանաչեն որպես ահաբեկչական պետություն»:

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ծրագրում է «հեռախոսազրույց ունենալ 41 երկրների ներկայացուցիչների հետ, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձեռնպահ են մնացել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ», որպեսզի համոզեն նրանց «տեսնել ճշմարտությունը»: «Այդպես մենք կշարունակենք մեկուսացնել Իսրայելին», - եզրափակել է նա:

Լուսանկարը՝ Anadolu / Muhammed Selim Korkutata

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter