HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը մտադիր է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին

Վրաստանի գլխավոր նպատակը տարածաշրջանում  երկու եղբայրական երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության և կայունության ապահովումն է։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ Վրաստանի առաջին ալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Թբիլիսին բավականին հաջող է խաղում այդ գործընթացում անկողմնակալ խաղացողի դերը: «Վրաստանը տարիներ շարունակ այդ գործընթացում միշտ փորձել է իր վրա վերցնել այդ բնական դերը, բայց դա շատ բարդ, համալիր հակամարտություն էր, և հենց վարչապետի հատուկ ջանքերի ու երկու երկրների ղեկավարների հետ նրա անձնական հարաբերությունների շնորհիվ մենք կոնկրետ արդյունքի հասանք երկու երկրների համար փոխշահավետ համաձայնության տեսքով»,- նշել է վրացի քաղաքական գործիչը։

Ինչպես նշել է Դարչիաշվիլին, Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության պայմանագրի ստորագրման և խաղաղության ուղղված իրենց հռետորաբանության վերաբերյալ։ «Մեր երկու ընկեր ու բարեկամ ժողովուրդների հետ միասին մեր գլխավոր նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը»։ 

Խոսելով «3+3» ձևաչափով հարթակի մասին՝ Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Վրաստանը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցի այդ ձևաչափին։ Նա ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ ունի հարևան բոլոր երկրների հետ, բացառությամբ Ռուսաստանի, և կարող է նրանց հետ առանձին քննարկել այդ հարցերը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter