HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական սպառազինության մատակարարումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զենքի մատակարարման թեման։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զրահատեխնիկայի մատակարարումները չեն խանգարի Թբիլիսիի՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերին, Դարչիաշվիլին պատասխանել է, որ «Վրաստանը երկու երկրներին հնարավորություն է տալիս հավասար պայմաններով իր տարածքն օգտագործել տարանցիկ նպատակներով»:

«Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժեր, իսկ երբ խոսքը վերաբերվում է միջազգային համաձայնագրերով թույլատրված սովորական տեխնիկային կամ սպառազինությանը, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել դրանք։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին հնարավորություն տա հավասար պայմաններով օգտագործել տարանցիկ գործառույթը, որն ունի մեր երկիրը: Սա մեր պատասխանն է, այս հարցի վերաբերյալ ենթադրությունները անտեղի կլինեն»,- ընդգծել է վրացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, թե ինչպես է Փոթիում բեռնաթափվում ֆրանսիական արտադրության «Bastion» զրահամեքենաները, որոնք Փարիզն ուղարկել է Երևանին։ APM Terminals Poti ընկերությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել էր Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

«Ուզում ենք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, ուղղվել է Հայաստան՝ մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության հստակ ուղեցույցների և միջազգային կարգավորող մարմինների կողմից կիրառվող սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Poti բազմաֆունկցիոնալ նավահանգիստը հնարավորություն չունի անհիմն հրաժարվել այն բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն», - ասվում էր Փոթիի նավահանգիստը կառավարող ընկերության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան։ Այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն նշել էր, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։

Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter