HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ու Եվրախորհրդարանի նախագահը քննարկել են բռնի տեղահանված արցախցիներին առնչվող հարցերը

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ: 

Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցության ընդլայնման  ուղղությամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բարձր գնահատելով մինչ օրս ՀՀ համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումը, ընդունված բանաձևերը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարությանը շարունակական ամուր աջակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը։ Անդրադառնալով այդ ուղղությամբ ՀՀ  մոտեցումներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։ Կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից 10 ամիս շարունակված շրջափակման և սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առանջային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter