
ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ այցելել է Տավուշի մարզ
ՀՀ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Տավուշի մարզ։ Այս մասին X-ի էջում հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։
«ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է ԵՄ առաքելությանը` Տավուշի մարզի շրջանների պարեկության գործում։ Այցը կազմակերպել է Իջևանում առաքելության ներկայացուցչությունը»,– ասված է հրապարակման մեջ։
US Ambassador Kristina A. Kvien @USAmbYerevan joined #EUMA on patrol to areas of the Tavush Province. The visit was facilitated by the Mission’s FOB Ijevan. pic.twitter.com/ubNV6DbhCK
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) November 15, 2023
Լուսանկարը՝ ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել