HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքները սեփականության իրավունքով կգրանցվեն

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է: Համայնքն ու գործադիրը թաղամասի բնակիչների հետ քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրագործելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ սեփականության իրավունքները խախտելու հնարավորության բացառումն է: 

Գույքային միավորների օրինականացման համար, ի դեպ, արդեն իսկ քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում կա: 

Երկար սպասված այս նախագծի հիմքում մեկ նպատակ է. պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպությունը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- ասված է հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter