HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահե Ղազարյան. «Երբևէ այդքան համբերատար ու գրագետ ձևով չի աշխատել ոստիկանությունը, ինչպես ծառայում է հիմա»

Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նախօրեին պատգամավորի լիազորություններ ստացած Լևոն Քոչարյանը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարց ուղղեց, իր բնորոշմամբ` «ոստիկանների վայրագությունների» հետ կապված: Ըստ նրա` տեսախցիկների առաջ ոստիկանները մարդկանց ծեծում են, հետո ոստիկանները սուտ ցուցմունք են տալիս, թե քաղաքացիները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ, և մարդկանց կալանավորում են, քանի որ խիզախ դատավորներ էլ չկան:

Պատգամավոր Քոչարյանը հետաքրքրվեց, որ ձևական բնույթի ծառայողական քննություններ են իրականացվում, սակայն ի վերջո որևէ հետևանք չի առաջացնում: Լևոն Քոչարյանը նշեց, որ այդ ոստիկաններին են դնում հարվածի տակ, քանի որ, եթե այս իշխանությունները նրանց պահում են, հետո այդպես չի լինելու, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ երկար տարիներ է աշխատել ոստիկանությունում` մոտ 20 տարի, և երբևէ այդքան համբերատար ու գրագետ ձևով չի աշխատել ոստիկանությունը, ինչպես ծառայում է հիմա:

Լևոն Քոչարյանը նշեց, որ պետք է օրիգինալ լինել` ներկաների ու նախկինների հետ կապված մեջբերումներ չանել, քանի որ մարդիկ հոգնել են այդ ամենից: Պատգամավորը նշեց, որ տեսագրված է, թե ինչպես են անչափահասին ոստիկանները փորձում խեղդել, ընկած մարդուն հարվածում և այլն:

Վահե Ղազարյանը դարձյալ նշեց, որ ոստիկանության այսօրվա պահվածքը զուսպ է, հանրահավաքների ժամանակ ոչ մեկի քթից արյուն չի եկել, ինչը ոստիկանների շնորհքն է: Ընդդիմադիրները տեղից դժգոհեցին պատասխանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter